Լրահոս
Օրվա լրահոսը

FACEBOOK-Ը ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԱՍԱՆՋԻՆ

Մայիս 05,2011 00:00

Facebook սոցիալական ցանցը պատասխանել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին, որը Facebook-ն անվանել էր «պատմության մեջ ամենամեծ գործիքը լրտեսության համար»: Այդ մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով Forbes-ը: Ըստ աղբյուրի, սոցցանցի ներկայացուցիչը չափազանցություն է համարել Ասանջի այն մեղադրանքները, թե իբր օգտատերերի տվյալները փոխանցվում են հատուկ ծառայություններին:
«Մենք չենք արձագանքում ճնշմանը, մենք պատասխանում ենք դատավարությանը»,- ասել է Facebook-ի ներկայացուցիչը: Նա նաեւ հերքել է Ասանջի այն տեղեկությունը, որ սոցիալական կայքն օգտագործում է ներքին ինտերֆեյս՝ օգտատերերի տվյալները հատուկ ծառայություններին փոխանցելու համար: Դրա հետ մեկտեղ, որոշ ընկերություններ ունեն այդպիսի ինտերֆեյս, սակայն Facebook-ի ներկայացուցիչները, իրենց խոսքերով, օգտագործում են «հավաստագրված մասնագետների հատուկ խումբ»՝ հատուկ ծառայությունների հարցերին պատասխանելու համար:
Հիշեցնենք, որ նախօրեին Ասանջը հայտարարել էր, որ Facebook-ն ամենախոշոր լրտեսական ցանցն է, որը հավաքում է կայքում գրանցված օգտատերերի գաղտնի տվյալները, իսկ ավելի ուշ այդ տեղեկությունները հայտնվում են հատուկ ծառայությունների ձեռքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031