Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ն ՈՒ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ»

Մայիս 05,2011 00:00

Հայաստանի առաջատար բջջային օպերատոր եւ մշակույթի բարեկամ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 12 միլիոն դրամ է հատկացրել «Վերածնունդ» միջազգային փառատոնի իրականացման համար: «Գյումրի քաղաքը հնուց ի վեր հայտնի է որպես մշակույթի, արվեստների ինքնատիպ քաղաք: Ես անձնական շփումից գիտեմ՝ գյումրվա մարդկանց ստեղծագործական մղումն ու կենսունակությունն ուղղակի ապշեցուցիչ են: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, իր համեստ ներդրումն ունենալով ազգային ինքնության պահպանման ու զարգացման վեհ գործին, աջակցում է «Վերածնունդ» փառատոնին՝ Գյումրիի ժողովրդին մաղթելով ստեղծագործական կորով եւ դժվարություններին դիմակայելու անկոտրում կամք: Հպարտ ենք Գյումրիի պես տաղանդների քաղաքի մշակութային վերածննդին մեր մասնակցությունը ցուցաբերելու համար»,- երեկ նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը անցկացվում է 2007թ.-ից: Փառատոնի հիմնական նպատակներն են երեխաների մեջ երաժշտության նկատմամբ սիրո եւ ճաշակի ձեւավորումը: Փառատոնի շրջանակներում իրականացվող աշխատանքները նպաստում են Հայաստանում երաժշտարվեստի զարգացմանն  ու մասսայականացմանը: Մրցույթ-փառատոնին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի,   ինչպես նաեւ աշխարհի 22 երկրի շուրջ 1100 պատանի եւ երիտասարդ երաժիշտ-կատարողներ, որոնք հանդես են գալիս նախապես ընտրված ծրագրերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031