Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԿԵՂԾԻՔԻ ԵՎ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ

Մայիս 05,2011 00:00 Share

Պաշտպանության նախարարությունում երեկվանից մեկնարկել է «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» հանրապետական գիտաժողովը, որին մասնակցում են պատմության եւ մշակույթի ոլորտի անվանի գործիչներ, գիտնականներ, բուհերի ռեկտորներ: Գիտաժողովը կազմակերպվել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ:
Կարեւորելով գիտաժողովի կազմակերպումը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  մասնավորապես ասել է. «Հայկական գիտական միտքը պետք է իր հստակ մոտեցումներն ունենա պատմության եւ մշակույթի ադրբեջանական կեղծարարությունների վերաբերյալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել