Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին պաշտոնանկությունը Հայաստանի առաջնությունում

Մայիս 05,2011 00:00

\"\"Կատարվեց մրցաշրջան 2011-ի առաջին պաշտոնական փոփոխությունը. բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանից հետո պաշտոնանկ է արվել «Բանանցի» գլխավոր
մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկին:

Մակեդոնացի մասնագետը 2010թ.-ին էր միացել «Բանանցին» ու հարաբերականորեն հաջող ֆուտբոլային տարի անցկացրել թիմի հետ՝ մրցաշրջանն ավարտելով պատվավոր «երկրորդի» կոչումով. երկրորդը առաջնությունում, գավաթի ու սուպերգավաթի խաղարկությունում: Այս տարի էլ «երկրորդի կարգավիճակը» հետապնդում է «Բանանցին», միայն թե՝ մրցաշարային աղյուսակում նախավերջինը լինելու իմաստով: Ու ակումբի ղեկավարությունն էլ, առաջին շրջանի ավարտից հետո, անբավարար գնահատելով թիմի ելույթները բարձրագույն խմբի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում՝ Կուզմանոսկուն պաշտոնանկ է արել, ինչն ավելին քան բնական է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, «Բանանցը» մեր այն հատուկենտ ակումբներից է, որ զարգացած ենթակառուցվածքներ ունի եւ ապահովված է այն ամենով, ինչի մասին մեր ակումբների մեծ մասը միայն երազել կարող է՝ մանկապատանեկան դպրոց, որտեղ աշխատում են հանրապետությունում հայտնի մասնագետներ, սեփական մարզաբազա՝ բնական ու արհեստական խոտածածկ ունեցող դաշտերով: Շուտով ամբողջովին պատրաստ կլինի ու սեպտեմբերի 1-ից կշահագործվի ակումբի ֆուտբոլային ակադեմիան, որտեղ, ըստ նախագահ Սարգիս Իսրայելյանի, 13-15 տարեկան ֆուտբոլիստների հետ կաշխատեն արտասահմանից հրավիրված մասնագետները: Բնականաբար, այսօրինակ նյութական ապահովվածության եւ կազմը լեգեոներներով համալրած լինելու պայմաններում «հանցագործություն» է յոթ խաղում ընդամենը երեք ոչ-ոքի անելն ու 3 միավոր վաստակելը: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքէջը՝ շատ մոտ ապագայում կհայտարարվի «Բանանցի» նոր գլխավոր մարզչի անունը:
Թեեւ սա մրցաշրջանում մարզչական առաջին պաշտոնական փոփոխությունն է, սակայն դրան արդեն երկու փոփոխություն նախորդել է ու երկուսն էլ՝ «Արարատում»: Հիշեցնենք, որ մրցաշրջանի մեկնարկից հաշված օրեր առաջ հրաժարական տվեց «Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը՝ պատճառաբանելով իր քայլը թիմի հանդեպ ակումբի ղեկավարության ցուցաբերած անտարբերությամբ, ինչից հետո թիմը ստիպված գլխավորեց Արկադի Անդրեասյանը: Ապա «Արարատի» ղեկին անցավ Սամվել Դարբինյանը: Նա, սակայն, որպես գլխավոր մարզիչ չի հանդես գալիս:

Հ. Գ. Երեկ «Բանանցի» գլխավոր մարզիչ նշանակվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը (նկարում): Նա թիմը կգլխավորի մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031