Լրահոս
Օրվա լրահոսը

«Latin Music Awards»-ի հաղթողները

Մայիս 05,2011 00:00 Share

\"\"Օրերս Մայամիում կայացավ «Latin Music Awards» մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էր «Billboard» ամսագիրը: Կարելի է ասել, որ\"\" մրցանակաբաշխության ակտիվիստները հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասն ու սիրված երգչուհի Շակիրան էին, քանի որ նրանք ներկայացել էին գրեթե բոլոր անվանակարգերում:
Արդյունքում՝ Իգլեսիասը դարձավ ռեկորդակիր. նա 12 անվանակարգերից 9-ում հաղթող ճանաչվեց: Իգլեսիասը լավագույնն էր «տարվա կատարող», «տարվա երգ», «ամենահայտնի երգը ռադիոյում», «տարվա ալբոմ», «լատինաամերիկյան չարտերում ամենաբարձր տեղեր զբաղեցնելու համար» եւ չորս այլ անվանակարգերում: Ըստ PurePeople.com-ի՝ Շակիրան էլ իր մրցանակներով երկրորդն էր: Նա հաղթել է վեց անվանակարգերում՝ «ամենաշատ ներբեռնված տարվա երգ», «ամենաշատ ներբեռնված տարվա ալբոմ», «ամենահայտնի կատարողը ռադիոյում» եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել