Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ պատշաճ ներկայություն՝ հարսանիքին

Մայիս 05,2011 00:00

\"\"Անգլիական թագաժառանգի հարսանյաց հանդեսի ժամանակ աստղային զույգը՝ Դեյվիդ եւ Վիկտորիա Բեքհեմները խայտառակ են եղել: Նրանց քննադատել են չափազանց մռայլ հագուստների համար: Արտասահմանյան լրատվամիջոցները մեջբերելով հայտնի դիզայներների կարծիքները, նշել են, որ այդ տեսքով ամուսիններն ավելի շուտ հուղարկավորության կարող էին մասնակցել, քան հարսանյաց հանդեսի:
Ուիլյամի եւ Քեյթի հարսանիքին Դեյվիդն իր կոստյումի աջ կողմում կախազարդ է կրել, չնայած հայտնի է, որ դա ոչ թե աջ, այլ ձախ կողմում պետք է փակցվեր: Կոստյումը շատ մռայլ է եղել ու այդպես ամբողջությամբ համապատասխանել կնոջ հանդերձանքին: Ինչ վերաբերվում է տիկին Բեքհեմին, ապա նա էլ քննադատության է արժանացել իր չափից շատ անբնական արեւայրուքի ու սխալ դիմահարդարման համար: Դիզայներներն ու մոդելյորները չեն հավանել նաեւ Վիկտորիայի՝ «Christian Louboutin» ֆիրմային պատկանող կոշիկներն ու գլխարկի վրայի արհեստական տերեւները: Ըստ dni.ru-ի՝ որոշ ոճաբաններ էլ Վիկտորիայի հագուստի ընտրությունը պայմանավորել են նրա հղիությամբ, նա ամռանը մայրանալու է չորրորդ անգամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել