Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր բազկի զարկը

Մայիս 18,2011 00:00

\"\"Անթալիայում ավարտվեց բազկամարտի Եվրոպայի մեծահասակների եւ պատանիների առաջնությունը, որին մասնակցեցին նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչները:
Մեծահասակների պայքարում 70 կգ քաշային կարգում հանդես եկած աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի առաջնությունների բազմակի հաղթող Վլադիմիր Մնացականյանը եզրափակչի ճանապարհին ծալելով բոլոր մրցակիցների ձեռքը, վճռորոշ մենամարտում հանդիպեց ահեղ մրցակցի՝ ռուսաստանցի Վորոնցովի հետ: Սակայն նա էլ չդիմացավ մեր մարզիկի բազկի զորությանը, եւ Վլադիմիրը հերթական անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ պատվո պատվանդանի առաջին աստիճանին գլխավերեւում պարզելով Հայաստանի պետական դրոշը:
Անթալիայում հաջող հանդես եկան նաեւ մեր պատանի մարզիկները: Տավուշը ներկայացնող Դերենիկ Ստեփանյանը մինչեւ 65 կգ քաշայինների պայքարում աջ եւ ձախ ձեռքերով նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը, իսկ նրա հայրենակից Արման Ստեփանյանը 80 կգ քաշայինների մեջ ձախլիկների մրցակցությունում արժանացավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակրի կոչմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել