Լրահոս
Օրվա լրահոսը

Շվարցենեգերը խոստովանել է

Մայիս 18,2011 00:00

\"\"Հայտնի դերասան եւ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը կնոջ՝ Մարիա Շրայվերի հետ բաժանվելուց հետո խոստովանել է, որ արտամուսնական երեխա ունի սպասուհուց, գրում է «Los Angeles Times» թերթը։
Իրենց բաժանման մասին ամուսնական զույգը հայտարարել էր մայիսի 9-ին, մինչդեռ ամերիկյան ԶԼՄ-ները գրում էին, որ Շրայվերը տնից հեռացել է դեռեւս տարվա սկզբին, երբ Շվարցենեգերը նրան հայտնել է արտամուսնական երեխայի մասին։
«Պաշտոնից հեռանալուց հետո ես կնոջս պատմեցի, թե ինչ է տեղի ունեցել 10 տարի առաջ»,- խոստովանել է դերասանը։ Նա նշել է, որ ինքն արժանի է քննադատության, եւ իր արարքը արդարացում չունի։ «Ես ներողություն եմ խնդրել Մարիայից, իմ երեխաներից եւ իմ ընտանիքից»,- նշել է Շվարցենեգերը։
Նա նաեւ խնդրել է ԶԼՄ-ներից՝ այս ծանր պահին չանհանգստացնել կնոջը եւ ընտանիքին։
Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ այդ կինը, որից Առնոլդը արտամուսնական երեխա ունի՝ շուրջ 20 տարի աշխատել է նրանց տանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031