Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիթ շքերթ 100»-ի առաջատարները

Մայիս 18,2011 00:00

\"\"«YouTube» վիդեոհասթինգը պաշտոնական «Հիթ-շքերթ 100» է հայտարարել, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում տեղադրվել է 100-ից ավելի հայտնի ու սիրված տեսահոլովակներ: Առաջին տեսահոլովակը տեղադրվել է 2011թ. մայիսի 10-ին: 100 տեսահոլովակից հետո, հները կտեղափոխվեն արխիվ. դրանք կարելի է գտնել ըստ ամսաթվի:
\"\"«YouTube»-ի պաշտոնական բլոգում նշվում է, որ վերջին տվյալների համաձայն՝ «Հիթ-շքերթ 100»-ը գլխավորում է Ջենիֆեր Լոպեսը՝ իր «On The Floor» տեսահոլովակով, որտեղ նա հանդես է գալիս ռեփեր Pitbull-ի հետ: Ջեյ Լոյին հաջորդում են Լեդի Գագան՝ «Judas» երգով եւ Քեթի Պերրին ու Քանե Ուեսթոմը՝ իրենց «E.T.» թրեքով:
Ռեբեկա Բլեքը, ով համաշխարհային մասշտաբի ճանաչում ձեռք բերեց միակ ինտերնետ-հիթի՝ \"\"«Friday»-ի օգնությամբ, այս հիթ-շքերթում զբաղեցնում է 8-րդ տեղը: Նշենք, որ «YouTube»-ի ամենահայտնի երգիչ Ջասթին Բիբերը՝ իր «Baby» երգով, այստեղ, մայիսի 10-ից, զբաղեցնում է ընդամենը 14-րդ հորիզոնականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել