Լրահոս
Օրվա լրահոսը

«iPhone 4»-ը եւ «App Store»-ը՝ Գինեսի գրքում

Մայիս 18,2011 00:00

Մեկ օրում 1,5 մլն օրինակով վաճառված «Apple»-ի «iPhone 4» սմարթֆոնը եւ «App Store» օնլայն խանութը հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում: 2010թ. հունիսի 24-ին՝ վաճառքի առաջին օրվա ընթացքում, «iPhone 4»-ը սպառվել է աննախադեպ ծավալով (1,5 մլն օրինակ)՝ սահմանելով ռեկորդ:
«iPhone»-ն ամբողջովին փոխեց ոչ միայն բջջային, այլ նաեւ խաղային ինդուստրիան», – մեկնաբանել է Գինեսի գրքի խմբագրակազմի ներկայացուցիչ Գազ Դիվսը:
Իսկ «Apple App Store»-ը ճանաչվել է խաղերի ամենամեծ խանութը: 2010թ. սեպտեմբերին «Store»-ում գրանցված էր 37362 խաղային հավելված, իսկ ընդհանուր ծրագրերի թիվն անցնում էր 259470-ը: Իսկ 2008թ. հուլիսից մինչ այսօր «App Store»-ից կատարված բեռնումների քանակը գերազանցել է 6,5 միլիարդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել