Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղտնիքը՝ լավ հիշողությունների մեջ է

Մայիս 18,2011 00:00

\"\"Երջանիկ լինելու համար անհրաժեշտ է հիշել կյանքի դրական պահերի մասին ու փորձել մոռանալ վատ իրադարձությունները: Գիտնականները պնդում են, որ հին լավ ժամանակները հիշելը շատ օգտակար է, քանի որ այն բավականություն է պարգեւում:
Ամենահաջողը դա ստացվում է էքստրավերտների, իսկ ամենավատը՝ նյարդային խանգարումներ ունեցող մարդկանց մոտ:
Սան Ֆրանցիսկոյի համալսարանի գիտնականները գնահատել են բնավորության գծերն ու երջանկության աստիճանը՝ 750 ուսանողների շրջանում: Նպատակն էր այդ երկու գործոնների միջեւ կապ գտնել: Մասնավորապես, ուսանողներին գնահատում էին ըստ նրա, թե խառնվածքով ինչպիսին են. էքստրավերտ, նեւրոտիկ, բաց, գիտակից, թե համաձայնվող: Կամավորներին առաջարկվեց, որպեսզի հենց իրենք գնահատական տան, ելնելով նրանից, թե ինչքանով է յուրաքանչյուր հատկանիշ նրանց բնորոշ:
Թեստը նաեւ ցույց էր տալիս, թե ինչքանով է մարդ կենտրոնացած ապագայի, ներկայի կամ անցյալի վրա: Այսպես, կամավորները բնորոշում էին իրենց ապագան, ներկան ու անցյալը: Վերջում նրանք հայտնում էին կյանքից իրենց բավարարության աստիճանը:
Ըստ doctors.am-ի՝ պարզվեց, որ էքստրավերտներն ավելի դրական էին տրամադրված ապագայի հանդեպ, ինչը նրանց թույլ էր տալիս ավելի երջանիկ լինել: Նրանց կարծիքով՝ եթե մենք փոխենք ժամանակի ու անցյալի հանդեպ մեր վերաբերմունքը, հնարավոր կլինի հաճույք ստանալ ներկայից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել