Լրահոս
Օրվա լրահոսը

Երկվորյակների մայրերը երկար են ապրում

Մայիս 18,2011 00:00

\"\"Ամերիկացի գիտնականները պնդում են, որ երկվորյակների ծնունդը կանանց ավելի առողջ է դարձնում: Սակայն, քննադատների կարծիքով, ուսումնասիրության ընթացքում գիտնականները հաշվի չեն առել մահվան ռիսկը, որն առկա է մեկից ավելի երեխա ծննդաբերելու դեպքում:
Յուտա նահանգի գիտնականները վերլուծել են ավելի քան 60 000 կանանց տվյալներ, որոնք ծնվել են 1807-1899 թթ. ու ծննդաբերել գոնե մեկ երեխա: Մոտ 4600-ը երկվորյակների մայրեր էին: Արդյունքում գիտնականները երկվորյակների ծննդյան ու մոր երկարակեցության միջեւ սերտ կապ հայտնաբերեցին: Նրանք պարզեցին, որ երկվորյակների մայրերը 7.6%-ով քիչ էին ենթարկվում մահվան ռիսկին: Բոլոր դեպքերում ծննդաբերությունն անցել էր բնական ճանապարհով ու առանց ուլտրաձայնային հետազոտության, որը ցույց կտար երկվորյակներին: Դա նշանակում է, որ այն դեպքում, երբ կինը երկվորյակ է ծննդաբերում անպտղության բուժումից հետո, երեխաների ծնունդը չի ունենա նման դրական ազդեցություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել