Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՈՒՏՈՎ ԷԿՐԱՆՆԵՐԻՆ ԿԼԻՆԻ ՍԱԼՄԱՆ ՌՈՒՇԴԻԻ ՎԵՊԸ

Մայիս 21,2011 00:00

\"\"Շրի-Լանկայում ավարտվել են Սալման Ռուշդիի «Կեսգիշերվա երեխաները» վեպի էկրանավորման նկարահանումները: BBC-ի մատուցմամբ, ֆիլմի ռեժիսորը կանադացի է, ծագումով հնդիկ Դիպա Մեհտան: Նախագծի մասին հայտարարվել էր դեռ 2008-ին: Բոլոր դերասաններն ու նկարահանող խմբի անդամները պայմանագիր էին կնքել, որի համաձայն, նրանք չէին կարող ֆիլմի մասին որեւէ տեղեկություն հայտնել, քանի որ ֆիլմի հեղինակները փորձում էին խուսափել կրոնական խմբերի բողոքներից:
«Մենք շատ էինք ուզում ավարտել ֆիլմի աշխատանքները, եւ դրա համար վճարել ենք լռությամբ»,- ասել է Դիպա Մեհտան: Ֆիլմը կտարածվի 2012թ.-ին՝ «Փոփոխությունների քամի» վերնագրով:
Ռուշդիի «Կեսգիշերվա երեխաները» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1981թ.-ին: Գրքի գլխավոր հերոսը Հնդկաստանի անկախության ձեռքբերման օրը՝ 1947թ. օգոստոսի 15-ին ծնված Սալեմ Սինայն է, որը ժամանակի ընթացքում հայտնաբերում է, որ հեռազգացողություն ունի: Հետո նա հասկանում է, որ բոլոր հնդիկները, որոնք իր հետ միասին ծնվել են նույն օրը, օժտված են անսովոր ունակություններով: 1981-ին գիրքը արժանացել է «Բուքեր» մրցանակին: 90-ականներին BBC-ն նախատեսել էր Շրի-Լանկայում գրքի հիման վրա հինգ մասանոց ֆիլմ նկարահանել, սակայն նախագիծը փակվել էր մահմեդականների բարձրացրած բողոքի ալիքի պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել