Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

Մայիս 25,2011 00:00 Share

Երեկ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը կառավարության քննարկմանն են ներկայացրել մի որոշման նախագիծ, ըստ որի՝ նոր մայրուղիների եւ ճանապարհների շինարարության նպատակով Երեւանի եւ Արարատի մարզի Արգավանդ համայնքի մի շարք տարածքների նկատմամբ կհայտարարվի հանրային գերակա շահ: Համապատասխան որոշման նախագիծը ներառվել է կառավարության մայիսի 26-ի նիստի օրակարգում:
Նախատեսվում է կառուցել 3 նոր մայրուղի՝ Երեւանի հյուuիuը հարավին միացնող, Արշակունյաց պողոտայի եւ Շիրակի փողոցի խաչմերուկից մինչեւ Արտաշատի խճուղի (շրջանցելով Նորագավիթը), եւ Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող:
Այդ ծրագրերի իրականացման նպատակով հարկադիր կարգով կօտարվեն մի շարք սեփականաշնորհված հողամասեր, կքանդվեն օբյեկտներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել