Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է

Մայիս 26,2011 00:00

\"\"Թե շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարում անակնկալ անհաջողության մատնված գրոսմայստեր Լեւոն Արոնյանն այժմ ինչո՞վ է զբաղվում, ոչինչ հայտնի չէ: Շախմատային թեմաներով գրող լրատվամիջոցներն էլ նրա մասին ոչինչ չեն հաղորդում: Երեկ «Առավոտը» Հայաստանի լավագույն շախմատիստի մասին հետաքրքրվեց միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանից: «Առանձնապես շատ բան չգիտեմ, – ասաց նա: – Իմ իմանալով՝ Լեւոնը հիմա հանգստանում է: Սակայն եկող ամսվա սկզբներին գալու է Հայաստան եւ մեր տղաների ազգային հավաքականի հետ նախապատրաստվելու է Չինաստանի Նինբո քաղաքում հուլիսի 15-ից 27-ը կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել