Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ աստղ

Մայիս 26,2011 00:00

\"\"\"\"Օրերս Հոլիվուդում հայտնվել է Սայմոն Ֆուլերի աստղը: Մարդ, ով 2001 թվականին զարգացրել է բրիտանական «Pop Idol» շոուն: Այն գնել են 120 երկրներ, այդ թվում, նաեւ ԱՄՆ-ն, որտեղ նախագիծը ստացել էր «American Idol» անվանումը:
«Երբ ես նայում եմ այս աստղին, նրանում ոչ թե տեսնում եմ իմ անունը, այլ այն բոլոր մարդկանց անունները, ում հետ աշխատել եմ, բոլոր այն երասաններին, ովքեր օգնեցին ինձ հասնել այս ամենին»,- աստղի բացման արարողության ժամանակ իր ելույթում ասել է Ֆուլերը:
Նա շուրջ 25 տարի լինելով շոու-բիզնեսում՝ այնպիսի աստղերի կյանքում է մեծ դեր խաղացել, ինչպիսիք են Էնի Լենոքսը, Էմմի Ուայնհաուսը, «Spice Girls» խումբը, Քելի Քլարկսոնը, Քերի Անդերվուդը, Դեյվիդ Կուկան եւ այլք:
Glamour.ru-ի հաղորդմամբ՝ աստղի բացման արարողության ժամանակ խոսքով հանդես են եկել Անդերվուդը, Քլարկսոնը, ներկաների մեջ էին Վիկտորիա Բեքհեմը, Ջենիֆեր Լոպեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել