«Երբ նորից է գնացել պարոն Սերոբի տուն, նա նորից իրեն գումար է տվել՝ 80.000 դրամ, եւ տնից դուրս գալուց առաջ շատ անսպասելի համբուրել է իր շուրթերը, մի ձեռքը դրել է իր առնանդամին, իսկ մյուսով սկսել է շոյել իր հետույքը։ Ինքը վախեցել է որեւէ ձայն հանել, իսկ պարոն Սերոբն ասել է, որ եթե նրա հետ զբաղվի սեքսով, ապա ամբողջ կյանքն ապահով կլինի եւ ոչ մի բանի կարիք չի ունենա։ Նա իրեն այդպես բռնած տարել է ննջասենյակ, սկսել հանել հագուստները եւ պառկեցրել մահճակալին՝ շարունակելով համբուրել շուրթերը ու շոյել առնանդամը։ Քիչ անց, առանց ոչ մի բան ասելու, ինքը սկսել է հագնել հագուստները եւ թողել ու դուրս է եկել նրա տնից։ Պարոն Սերոբը փորձել է իրեն կանգնեցնել, սակայն չի լսել նրան եւ թողել-հեռացել է։ Մորն ու քրոջը, ինչպես նաեւ ոչ մեկի չի ասել տեղի ունեցածի մասին։ Սակայն քանի որ իրենք շատ վատ են ապրել, փող չեն ունեցել, ու որպեսզի կարողանա սնունդ ձեռք բերել, սկսել է մտածել պարոն Սերոբի ասածների շուրջ եւ որոշում է կայացրել գնալ նրա տուն եւ տալ իր համաձայնությունը՝ սեքսով զբաղվելու վերաբերյալ»՝ ԱԱԾ-ում նախաքննության ժամանակ այդպես է գրանցվել անչափահաս տղաներից մեկի ցուցմունքը: Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակվել էր մեծն բարերար, ԱՄՆ եւ ՀՀ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Կարդացեք


















































