Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԻՆ ՋԱՆՔԵՐԸ

Հուլիս 07,2011 00:00 Share

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը փորձելու է ԼՂ խնդրի լուծման գործում ակտիվ դերը պահպանել»,- tert.am-ին ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւն առաջիկայում որոշում է կայացնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ հետագա քայլերի վերաբերյալ;  Ըստ Մանուկյանի՝ հակամարտության լուծման ակտիվ դերակատարությունը պահպանելու համար Ռուսաստանն այնքան էլ ժամանակ չունի, քանի որ դեկտեմբերին Ռուսաստանում ընտրություններ են կայանալու. «Մեդվեդեւը, կարծում եմ, փորձելու է պահել նախաձեռնությունն ու իրականացնել ԼՂ խնդրի լուծման ծրագիրը»: ՀՀՇ վարչության նախագահն այն կարծիքին է, որ Ռուսաստանը լրացուցիչ ջանքեր է ներդնելու խնդիրն արագ լուծելու կամ գոնե խնդրի լուծումը մոտեցնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել