Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒՐԱՆԻ ԳՈՐԾԸ»

Հուլիս 07,2011 00:00 Share

2010թ. ապրիլի 22-ին ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ եւ 233-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվեց քրեական գործ Սումբատ Տոնոյանի եւ Հրանտ Օհանյանի կողմից գերհարստացված 90.8% ուրան տեսակի ռադիոակտիվ նյութ 2010թ. մարտ ամսին Երեւանում Գարիկ Դադայանից (նախկինում՝ 2004թ. ուրան տեսակի ռադիոակտիվ նյութի մաքսանենգության ու իրացման համար դատապարտված) ձեռք բերելու, Երեւան-Թբիլիսի գնացքով մաքսանենգությամբ Վրաստան տեղափոխելու եւ Թբիլիսի քաղաքում իրացնելու դեպքի առթիվ: Գարիկ Դադայանը գտնվելով Մոսկվայում, Երեւանի բնակիչներ Հրանտ Օհանյանից եւ Սումբատ Տոնոյանից հեռախոսազանգով ստանալով առաջարկ Վրաստանում գերհարստացված ուրան ռադիոակտիվ նյութ իրացնելու նպատակով այն հայթայթելու եւ իրենց տրամադրելու վերաբերյալ գործարքից ակնկալվող շահույթը նյութի իրացումից հետո բաշխելու պայմանով, հանցավոր համաձայնության է եկել վերջիններիս հետ:
Նոր մանրամասները վաղվա՝ «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել