Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԿԱՐԱՀԱՆԵԼ ԷՐ ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հուլիս 07,2011 00:00 Share

«Այսօր նա է, վաղը՝ դու կամ քո երեխան»
\"\"Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, սկսվեց մանկապղծության մեջ մեղադրվող «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն, «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 3-րդ մասով, այն է՝ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած տուժողի նկատմամբ՝ նախատեսում է ազատազրկում, համապատասխանաբար, 4-10 եւ 8-15 տարի ժամկետով:
Մինչ դատավարության սկսվելը, դատարանի բակում դատաքննության արդար ընթացքի պահանջով հավաքվել էին «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի ներկայացուցիչները:
«Մենք պահանջում ենք արդար դատավարություն», «Երեխաների ապրած սարսափը մի փոխարինեք հիասթափությամբ», «Զրո հանդուրժողականություն», «Երկիրը հանդուրժում է պեդոֆիլիան», «Այսօր նա է, վաղը՝ դու կամ քո երեխան» ցուցապաստառներով 16-18 տարեկան երեխաները կոչ էին անում իրավական ոլորտի պատասխանատուներին՝ չհանդուրժել անարդարությունն ու մեղավորին պատասխանատվության ենթարկել: 
«Մենք թույլ չենք տա, որ անիմաստ կերպով ոտնահարվեն մարդու իրավունքները: Մենք այստեղ ենք եւ հետեւելու ենք գործի ընթացքին: Ցանկացած անարդար վճիռ շատ ծանր պատասխանատվության է ենթարկվելու: Նրա մեղքը արդեն իսկ անքննելի է: Չկա մարդ, որ կասկածի»,-իրավաբաններին զգոնության կոչ էր անում հ/կ-ի ներկայացուցիչ Տաթեւիկ Սմբատյանը:
Դատավարության սկզբում, սակայն, ամբաստանյալը հրաժարվեց լրագրողների ներկայությամբ դատական դահլիճ ներկայանալ:
Դատավոր Մուշեղ Հարությունյանը, ելնելով արդարադատության շահերից, որոշում կայացրեց գործի քննությունը անցկացնել դռնփակ.«Քանի որ գործի քննության այս փուլը հնարավոր չէ առանց ամբաստանյալի մասնակցության, որոշում եմ այն դռնփակ անցկացնել»:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Ընտրել էր առավել խոցելի ընտանիքների արու զավակներին

Երեկ վերջապես գտնվեցին փաստաբաններ, որոնք հանձն առան պաշտպանել Սերոբ Տեր-Պողոսյանին: Նրանք խնդրեցին ժամանակ՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերին ծանոթանալու համար:
Դատական նիստը տեղի կունենա հուլիսի 21-ին, բայց առանց լրագրողների:
«Առավոտի» տեղեկություններով, նախաքննության ժամանակ պարզվել է, որ Սերոբ-Գորիոն Դեր-Բողոսսյանը (քրեական գործի նյութերում այդպես է նրա ինքնությունը), հանդիսանալով «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի կորպորացիայի» նախագահ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն, նախկինում զբաղեցնելով ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը, ունենալով սեռական շեղում՝ արական սեռի ներկայացուցիչների նկատմամբ, զբաղվել է համասեռամոլությամբ եւ սեքսուալ բնույթի այլ գործողություններով: Այս գործով ձեռք բերված ապացույցները պահպանվել էին Սերոբի առանձնատանը. նա իր սեռական ոտնձգությունները նկարահանել էր եւ պահպանել:
Ըստ ձեռք բերված ապացույցների, Սերոբ Դեր-Բողոսսյանը տարբեր պատրվակներով, այդ թվում՝ նրանց հանգիստը սկաուտական ճամբարներում եւ արշավներում կազմակերպելու, դպրոցներում եւ սպորտային խմբակներում հանդիպումներ անցկացնելու ընթացքում, կատարել է դիտարկումներ, այդ թվում՝ կինո եւ ֆոտո նկարահանումներ, ընտրել առավել խոցելի՝ նյութապես անապահով խավի ծնողազուրկ, հիմնականում հայր չունեցող բարետես արտաքինով տղաների, նրանց անհատույց տվել է մինչեւ 100 000 դրամ գումար, որով իսկ գցել է կախվածության մեջ՝ իր նկատմամբ առաջացրել է երախտագիտության եւ պարտավորվածության զգացում, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ դարձել նրանց մկրտության կնքահայրը:
Ըստ դեռեւս չհրապարակված մեղադրականի, Սերոբ Դեր-Բողոսսյանը, տղաների կամքին հակառակ՝ 2004-2010թթ. զբաղվել է համասեռամոլությամբ եւ սեքսուալ բնույթի այլ գործողություններով, այդ թվում՝ օրալ սեքսով եւ ձեռնահարությամբ, ապա իրենից կախվածությունը եւ հետագա սեռական շահագործումն ապահովելու համար յուրաքանչյուր դեպքից հետո նրանց տվել է 20 000 եւ ավելի ՀՀ դրամ գումար:
Զոհերից՝ 13-ամյա Ս. Ղ.-ի հետ զբաղվել է համասեռամոլությամբ եւ սեքսուալ բնույթի այլ գործողություններով, որը շարունակել է մինչեւ 2008 թ. աշունը՝ վերջինիս ամուսնանալը, յուրաքանչյուր դեպքում նրան վճարելով 50 000 եւ ավելի ՀՀ դրամ: Ս.Ղ-ի հետ ունեցած սեռական բնույթի մի շարք գործողություններ նկարահանել է տեսախցիկով:
Ա. Ի.-ի, Ն. Ճ.-ի եւ 15-ամյա Գ. Բ.-ի հետ Սերոբ Դեր-Բողոսսյանը զբաղվել է խմբակային համասեռամոլությամբ եւ սեքսուալ բնույթի այլ գործողություններով, պարտադրելով իր հետ լինել ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ դերերում, որը շարունակել է մինչեւ 2009 թվականի վերջը: Սեռական բնույթի մի շարք գործողություններ նույնպես նկարահանել է տեսախցիկով, ապա այդ մասին տեղեկացնելով վերջիններիս, տեղի ունեցածը հրապարակելու սպառնալիքով, այն շահարկելու միջոցով նրանց եւս պահել է կախվածության մեջ: Յուրաքանչյուր հարաբերության դեպքի համար նրանց տրվել է 40000 եւ ավելի ՀՀ դրամ գումար:
2007 թ. վերջերին, օգտագործելով 14-ամյա Ժ. Ա.-ի անօգնական վիճակը, Սերոբը նրա հետ զբաղվել է համասեռամոլությամբ, իսկ 2008 թ.-ից այդ գործողություններին մասնակից է դարձրել նաեւ 15-ամյա Ժ. Մ-ին՝ նույնպես օգտագործելով նրա անօգնական վիճակը: Ընդ որում, հարկադրել է, որ իր հետ նշված գործողությունները կատարելուց բացի, նրանք համանման գործողություններ կատարեն նաեւ միմյանց հետ, որի ընթացքում իր կրքերին հագուրդ է տվել նրանց սեռական ակտը դիտելու միջոցով: Ըստ մեր տեղեկությունների, պարզվել է, որ մինչեւ 2010 թ. ամառը Ժ. Մ.-ի եւ Ժ. Ա.-ի հետ զբաղվելով խմբակային սեքսով՝ յուրաքանչյուր դեպքից հետո նրանց է վճարել 20000 ՀՀ դրամ:
Մինչեւ 2010 թ. նոյեմբերը երկու այլ մանկահասակ տղաների՝ Ն. Դ.-ի եւ Դ. Հ.-ի հետ զբաղվելով խմբակային սեքսով՝ յուրաքանչյուր դեպքից հետո նրանց վճարել է 30000-ական ՀՀ դրամ:
Նրա զոհերը հիմնականում մոր խնամքի տակ գտնվող անօգնական տղաներն էին՝ Ս. Ա.-ն, Հ. Չ.-ն եւ մյուսները՝ թվով 10 եւ ավելին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել