Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱԳԱՅԻ ՏՂԵՐՔԻ ՄԻՋԱԴԵՊԸ

Հուլիս 07,2011 00:00 Share

Հուլիսի 5-ին, ժամը 23.00-ին Գրիբոյեդով գյուղի բնակիչ՝ 20-ամյա Էդվարդ Բ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով իրենց գյուղից գնացել է Խորոնք գյուղի սկզբնամասում գտնվող լցակայան՝ գազ լիցքավորելու:
Լցակայանի մոտ իր մեքենան կանգնեցրել են ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող 2 անծանոթներ, քարով հարվածել ավտոմեքենային, ապա սկսել են հայհոյել ու ծեծի ենթարկել իրեն՝ պատճառելով վնասվածքներ:
Պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են Ապագա գյուղի բնակիչներ՝ 21-ամյա Գրիգոր Մ.-ն եւ 20-ամյա Նարեկ Մ.-ն: Էդվարդ Բ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել