Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂՈՂԻ ՈՂԿՈՒՅԶՆԵՐԸ ՓՏԵԼ ԵՆ

Հուլիս 07,2011 00:00 Share

Այս տարի Նոյեմբերյանի տարածաշրջանում խաղողի չնչին բերք է լինելու: Ի սկզբանե բերքը խոստումնալից էր, խաղողի այգիները առատ ծաղկել էին: Սակայն հետո խաղողի ողկույզները սկսել են փտել: Տարածաշրջանի խաղողագործներն այդ երեւույթը բացատրում են կիրառված ոչ որակյալ բուժանյութերով, որի հետեւանքով ապագա բերքը ի դերեւ է եղել: Բուժանյութերի վաճառքի շուկայում տիրող անվերահսկելի վիճակը տխուր հետեւանքների է հանգեցնում: Տուժում է գյուղացին, շահում՝ բուժանյութեր ներմուծողը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել