Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՐՈՒ ԲԵՐՔԸ ՍԱԿԱՎ Է

Հուլիս 07,2011 00:00 Share

Հունիսի 25-ից Տավուշի մարզի Բագրատաշենի ենթաշրջանում սկսվել է գարու բերքահավաքը: Դեբեդավանի գյուղապետ Վանյա Դամիրչյանի վկայությամբ՝ գյուղի 53 հեկտար գարու արտերից արդեն 51-ը հնձված է, սակայն բերքատվությունը ցածր է՝ հեկտարից 8-16 ցենտներ: Բերքատվության վրա բացասական է ազդել հունիսի 20-ի կարկտահարությունը: Առաջիկա օրերին կսկսվի ցորենի հունձը: Վանյա Դամիրչյանի խոսքերով՝ կարկտահարության հետեւանքով ցածր է լինելու նաեւ ցորենի բերքատվությունը: Սպասվում է, որ արեւածաղկի բերքն ավելի առատ է լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել