Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ ՈՍՏԻԿԱՆԻՆ Ո՞Վ ԿՏՈՒԳԱՆԻ

Հուլիս 07,2011 00:00 Share

\"\"Հուլիսի 4-ի երեկոյան, ժամը 19.50-ի մատույցներում, «Առավոտի» թղթակիցը Նոյեմբերյանի իր բնակարանի պատշգամբից ականատես եղավ հետեւյալ տեսարանի: Պետավտոտեսչության աշխատակիցը կանգնեցրեց սեւ գույնի «Գազ-31» մակնիշի մեքենան: Մինչ այդ պետավտոտեսչության մեքենան Զորավար Անդրանիկի փողոցում շրջադարձ կատարեց հենց փողոցի մեջտեղում, երթեւեկության կանոնների խախտումով: «Գազ-31-ի» վարորդ, սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ Լադիկ Հախվերդյանի նկատմամբ անվտանգության ամրագոտի չկապելու համար ակտ է գրվել: Լադիկը պետք է 3000 դրամ տուգանք վճարի: Իսկ ով է տեսնելու ոստիկանի կատարած խախտումը: Կամ ինչու «չի երեւում» Նոյեմբերյանում մեքենայի ղեկին անչափահասը կամ գիշերային ուշ ժամերին ահավոր ու վտանգավոր մեծ արագությամբ երթեւեկը:
Հ.Գ. Ապրիլի 20-ին հրապարակված «Ոստիկանները եւ հարկադիր կատարողը խոչընդոտում էին լրագրողին» հոդվածում գրել էինք, որ ապրիլի 15-ին Նոյեմբերյանի քաղաքապետարանի դիմաց ճանապարհային ոստիկանները խոչընդոտում էին լրագրողիս աշխատանքը: Ոստիկանությունը քննություն սկսեց, բայց դեռ չի հրապարակել որեւէ արդյունք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել