Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան 19 շենքերից լոկ 3-ի տանիքն է 2008 թվականին փոխվել-հիմնանորոգվել: Համայնքի բյուջեում տանիքները նորոգելու համար ֆինանսական միջոցները բացակայում են, համատիրություններ էլ գոյություն չունեն: Նոր շենքեր չեն կառուցվում, խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած բնակարանային ֆոնդն էլ քայքայվում է: Վերջերս Նոյեմբերյան քաղաքում խորհրդակցության ժամանակ մարզպետ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ բյուջեից ֆինանսավորվող հրատապ ծրագրերի մեջ կընդգրկվի մի քանի շենքի տանիքների նորոգումը: Բայց բյուջեն հաստատողը ԱԺ-ն է: Նոյեմբերյանցիների համար այս հարցում հստակություն կմտնի տարեվերջին:


















































