Հունիսի 19-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի մթերային խանութից գողություն է կատարվել:
Ոստիկանությունը երեկ տեղեկացրեց, որ բացահայտվել է նշված գողությունը կատարած անձի ինքնությունը: Գողը Տավուշի մարզի 21-ամյա բնակիչ Կարեն Խաչատրյանն է, որը երեկ, ժամը 00.30-ին Իջեւանից բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Կարեն Խաչատրյանը ձերբակալված է:


















































