Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ՆԱՎ Է ԽՈՐՏԱԿՎԵԼ ԿԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԶՈՀԵՐ

Հուլիս 07,2011 00:00 Share

\"\"Կարմիր ծովում նավի խորտակման արդյունքում զոհվել է Աֆրիկայից Սաուդյան Արաբիայում փրկություն փնտրող շուրջ 200 անօրինական ներգաղթյալ: BBC-ի մատուցմամբ, նավի տախտակամածին գտնվողների մեծ մասը եղել են Չադի, Նիգերիայի, Սոմալիի եւ Էրիթրեի քաղաքացիներ:
Ինչպես հաղորդում են սաուդյան լրատվամիջոցները, հաջողվել է փրկել նավում եղած միայն երեք ուղեւորի: Նախնական տեղեկություններով, նավի խորտակման պատճառը բռնկված հրդեհն է եղել: Հաղորդվում է նաեւ, որ նավը պատկանել է չորս եմենցիների, որոնք զբաղվել են անօրինական ներգաղթյալների տեղափոխմամբ: Նավի սեփականատերերը Պորտ-Սուդան նահանգում կալանավորվել են:
Տեղի ԶԼՄ-ները շեշտում են, որ ձերբակալությունների արդյունքում կանխվել է Արաբական թերակղզի՝ եւս 247 մարդու տեղափոխման փորձը:
Վիճակագրության համաձայն, Աֆրիկայից Կարմիր ծովով Սաուդյան Արաբիա եւ Եմեն ապօրինաբար տեղափոխվողների թիվը տարեկան հասնում է հազարների: Ընդսմին, մարդկանց տեղափոխումը հաճախ իրականացվում է գերբեռնված եւ անվտանգության նվազագույն պահանջներին չհամապատասխանող նավերով:
Հունիսին Թունիսի ափերի մոտ, 850 լիբիացի տեղափոխող նավի խորտակման արդյունքում 150 մարդ էր զոհվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել