Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՊՈՆԱԿԱՆ ՄԻ ԱԷԿ-ՈՒՄ ԵՎՍ ՄԻՋԱԴԵՊ Է ԳՐԱՆՑՎԵԼ

Հուլիս 07,2011 00:00 Share

\"\"Չորեքշաբթի օրը Ճապոնիայի Իբարակի նահանգի իշխանությունները հաղորդել են «Տոկայ-2» ատոմային էլեկտրակայանում հրդեհի բռնկման մասին: Newsru-ի մատուցմամբ, «Տոկայ 2» ԱԷԿ-ը գտնվում է Տոկիոյից հյուսիս՝ 120 կմ հեռավորության վրա:
Հրդեհը բռնկվել է կայանի շենքում: Ստացված տեղեկությունների համաձայն, այրումը տեղի է ունեցել թափոնների վերամշակման օբյեկտում եւ արագ մարվել է, ուստի՝ ճառագայթման արտահոսքի վտանգ չի ծագել: «Տոկայ-2»-ը դարձել է Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի արդյունքում վնասված կայաններից մեկը: Մարտի 11-ի երկրաշարժին հաջորդած ստորգետնյա երկրորդ՝ 6,5 բալանոց ցնցումը տեղի էր ունեցել այս ԱԷԿ-ի շրջանում: Արդյունքում «Տոկայ-2»-ում, ինչպես «Ֆուկուսիմա-1»-ում եւ «Ֆուկուսիմա-2»-ում շարքից դուրս էր եկել սառեցման համակարգը:
Ընդսմին, Ճապոնիայի կառավարությունը մտադիր է իր տարածքում տեղակայված բոլոր ատոմակայաններում ռեակտորի անվտանգության փորձարկումներ՝ սթրես-թեստեր անցկացնել: Դրանք ենթարկվելու են ճիշտ այնպիսի բեռնվածության, որի հետ բախվել էր «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ը՝ երկրաշարժի ժամանակ: Նշվում է նաեւ, թե ներկայումս այդ երկրում «աշխատանքային» վիճակում է 54 ռեակտորներից միայն 19-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել