Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌ Է ԿՈՐԾԱՆՎԵԼ

Հուլիս 07,2011 00:00 Share

Ադրբեջանական vesti.az-ի փոխանցմամբ, երկրի քաղաքացիական ավիացիայի աշխատակազմը հատուկ հանձնաժողով է ձեւավորել՝ Աֆղանստանում չորեքշաբթի լույս գիշերը ադրբեջանական Silk Way ավիաընկերությանը պատկանող եւ 18 տոննա բեռ փոխադրող՝ Բաքու-Բահրամ չվերթն իրականացնող օդանավի կործանման պատճառները հետաքննելու համար: Ավիաընկերության տնօրենի խորհրդական Ադիլ Հասիմովն ասել է, թե առաջիկայում հանձնաժողովը կմեկնի Աֆղանստան՝ դեպքի վայրը հետազոտելու համար:
Պակիստանում եւ համատեղության կարգով նաեւ Աֆղանստանում Ադրբեջանի դեսպան Դաշգին Շիկարովն ասել է, թե կործանված բեռնատար «Իլ-74 Կ-ԱԶ 55» օդանավի անձնակազմի չորս անդամները Ադրբեջանի քաղաքացիներ են եղել, մյուսները՝ Ուզբեկստանի: Օդանավը կործանվել է Ակսան գյուղի մոտակայքում, լեռան հետ բախվելու եւ ապա այրվելու արդյունքում: Զոհերի մարմինները դեռ չեն գտնվել: Ընդսմին, Պարվանդ գավառի ոստիկանապետ Մուջադդադին հերքել է տարածված տեղեկությունները, թե ինքնաթիռը կործանվել է «Թալիբան» շարժման հարձակման արդյունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել