Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՆԻԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ՝ ՎՃՌԱԲԵԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Հուլիս 07,2011 00:00

\"\"Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ եւ շախմատի միջազգային ֆեդերացիայի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանը ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի որոշմամբ նշանակվել է օգոստոսի 1-15-ը Դոնի Ռոստովում անցկացվելիք շախմատի կանանց «Grand Prix» մրցաշարի վճռաբեկ հանձնաժողովի նախագահ: Այս մասին տեղեկացնում է «Armchess.am» ինտերնետային կայքը:
Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում ավարտված Երմակի 7-րդ հուշամրցաշարում միանձնյա հաղթող է ճանաչվել երեւանցի 21-ամյա Վարդգես Թովմասյանը: Նա խաղացված ինը տուրերում չի կրել եւ ոչ մի պարտություն եւ 7,5 միավորով գրավել է առաջին տեղը:
Իսկ Վառնայում մեկնարկած միջազգային մրցաշարում բուլղարահայ միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը չորս հնարավորից 3,5 միավորով ընթանում է առաջին տեղում: Նույնպիսի արդյունք ունեն նաեւ մակեդոնացի Գեորգիեւը, բուլղարացիներ Չաբալթբաշեւն ու Գրիգորովը, ինչպես նաեւ ադրբեջանցի Ռզաեւը, սակայն նրանք առաջատարին զիջում են լրացուցիչ գործակիցներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել