Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանատու մեկնարկներով հագեցած ամիս

Հուլիս 07,2011 00:00

\"\"Հուլիսը խոշոր մրցումներով հագեցած է մեր թեթեւատլետների եւ նետաձիգների համար:
Ֆրանսիայում մեկնարկել է թեթեւ ատլետիկայի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում է հինգ հոգի՝ Լեւոն Աղասյանը (եռացատկ), Սարգիս Կոստանդյանը (վազք՝ 100 մետր), Սամվել Գրիգորյանը (վազք՝ 400 մետր), Դիանա Խուբեսերյանը (վազք՝ 100 մետր) եւ Սաթենիկ Հովհաննիսյանը (հեռացատկ): Երեկ՝ մրցումների առաջին օրը, մեր մարզիկներից պայքարի մեջ ներգրավվելու էին վազորդները:
Հեռացատկորդ Հայկանուշ Բեգլարյանը պատրաստվում է հուլիսի 14-ին մեկնարկող Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը, իսկ Գոռ Ներկարարյանը (հեռացատկ) մասնակցելու է Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությանը, որն անցկացվելու է հուլիսի 21-24-ը՝ Տալլինում:
Իսկ ահա մեր չորս նետաձիգները՝ Արշակ Պետրոսյանը, Գոհար Շահնազարյանը, Դավիթ Խաչատրյանը եւ Վասիլ Շահնազարյանն այս օրերին հանդես են գալիս Իտալիայում ընթացող աշխարհի առաջնությունում, որից հետո՝ հուլիսի 18-ին լինելու է Եվրոպայի գավաթի խաղարկությունը, այնուհետեւ՝ աշխարհի երիտասարդների առաջնությունը (Լեհաստանում):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել