Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ կորակազրկվեն

Հուլիս 07,2011 00:00

Օրերս Թուրքիայի ֆուտբոլի առաջնությունում նոր սկանդալ էր ծնվել՝ կապված այդ երկրի չեմպիոնատում պայմանավորված խաղեր անցկացնելու հետ: Ոստիկանությունը, ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, արդեն ձերբակալել է առաջատար ակումբների 30 ղեկավարների եւ ադմինիստրատորների: Տեղի ունեցածի առնչությամբ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Պլատերը հանդես է եկել հայտարարությամբ՝ հատուկ շեշտելով, որ ֆուտբոլային այդպիսի գործիչների նկատմամբ խստագույն պատժամիջոցներ, ընդհուպ, ցմահ որակզրկում է կիրառվելու: «Մենք արդարադատության գործերին միջամտելու իրավունք չունենք: Բայց եթե պետական մարմիններն ապացուցեն այդպիսի մարդկանց մասնակցությունը խարդախություններին, նրանց ցմահ կորակազրկենք: Այդպիսի մարդիկ երբեք ֆուտբոլ չպետք է վերադառնան: Եվ նշանակություն չունի, խոսքը չինովնիկի՞ մասին է, թե՞ ֆուտբոլիստի», – ասել է ՖԻՖԱ-ի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել