Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԵԳՐՈՎԱՆ ԶԱՅՐԱՑԵԼ Է

Հուլիս 07,2011 00:00

\"\"Ռուսական էստրադայի աստղ Իրինա Ալեգրովան հրաժարվել է «Ղրիմ-մյուզիք ֆեստին» մասնակցելու՝ պրիմադոննա Ալլա Պուգաչովայի հրավերից:
Կազմակերպիչները նշել են, որ Ալեգրովան բավական կտրուկ է արձագանքում որեւէ փառատոնի մասնակցելու հրավերին: Նրանց հետ հեռախոսազրույցում Ալեգրովան ընդգծել է, որ «ոչ ողորմության, ոչ էլ Պուգաչովայի ընկերության կարիքն ունի»:
Պրիմադոննայի նկատմամբ նման բացասական վերաբերմունքը բացատրվում է վերջերս երաժշտական հաղորդումներից մեկի նկարահանմանը երգչուհիների միջեւ ծագած տարաձայնությամբ:
Բանն այն է, որ Պուգաչովան հայտարարել էր, թե ինքն ավելի լավ է երգում Ալեգրովայի «հՑՐՈվվՌՍ» երգը: Պուգաչովան Ալեգրովային խորհուրդ էր տվել մասնագետի դիմել՝ ձայնալարերը բուժելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել