Լրահոս
Օրվա լրահոսը

«Facebook»-ի հիմնադիրը՝ ամենահայտնին

Հուլիս 07,2011 00:00

\"\"«Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի էջին «Google +» -ում հետեւում է ավելի քան 29 հազար օգտագործող: Այս ցուցանիշով  նա առաջ է անցել Լարի Փեյջից ու Սերգեյ Բրինից: Ինքը՝ Ցուկերբերգն այժմ ունի մոտ 70 ընկեր, որոնց մեծ մասը «Facebook»-ի աշխատակիցներն են:
Pcnews.am-ի փոխանցմամբ՝ «Google +» սոցցանցը գործարկվել է մեկ շաբաթ առաջ, եւ այս ընթացքում ցանցում գրանցվել է Մարկ Ցուկերբերգի անունով 3 էջ: Հայտնի բլոգեր Ռոբերտ Սքոբլը (Robert Scoble) անձամբ է հարցրել Ցուկերբերգին՝ գրանցվե՞լ է նա արդյոք, ինչին «Facebook»-ի ղեկավարը պատասխանել է. «Ինչո՞ւ են բոլորը զարմացած, որ ես Google-ըքաունթ ունեմ»: Այժմ «Google+» -ը գտնվում է թեստային ռեժիմում. սոցցանցի գլխավոր առանձնահատկություններն են ընկերների «շրջանակներն» (circles) ու խմբային տեսազանգերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել