Լրահոս
Օրվա լրահոսը

Բանգկոկը՝ 2013թ. գրքի մայրաքաղաք

Հուլիս 09,2011 00:00

Բանգկոկ քաղաքը հռչակվել է 2013թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք՝ այս տարվա հունիսի 27-ին Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում տեղի ունեցած ընտրակոմիտեի նստաշրջանի կողմից: Ընտրակոմիտեն բաղկացած է գրքի՝ աշխարհում համաշխարհային համարում ունեցող 3 պրոֆեսիոնալ ընկերությունների եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներից: Որոշման մեջ նշվում է, որ Բանգկոկն ընտրվել է «այն կամքի համար, որ քաղաքն արտահայտել է գրքաշխարհի գործիչներին միավորելու, ինչպես նաեւ տարբեր մակարդակներում մշակութային բազմազանությունը խրախուսելու ուղղությամբ»: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան շնորհավորական խոսք է հղել Բանգկոկ քաղաքին՝ նշելով, որ քաղաքի կողմից առաջարկվող բազմազան ծրագրերը կօգնեն հասարակության բոլոր անդամներին, մասնավորապես՝ երիտասարդությանն ու ոչ բարենպաստ ապրելակերպ ունեցողներին, սիրել գիրքն ու ընթերցանությունը: Հիշեցնենք, որ Գրքի համաշխարհային մայրաքաղաքի ընտրությանը մասնակցում են Հրատարակիչների միջազգային միությունը, Գրահրատարակիչների միջազգային ֆեդերացիան եւ Գրադարանների միջազգային ընկերակցությունը: Բանգկոկը Գրքի համաշխարհային 13-րդ մայրաքաղաքն է՝ Մադրիդից (2001թ.), Ալեքսանդրիայից (2002թ.), Նյու Դելիից (2003թ.), Անտվերպենից (2004թ.), Մոնրեալից (2005թ.), Թուրինից (2006թ.), Բոգոտայից (2007թ.), Ամստերդամից (2008թ.), Բեյրութից (2009թ.), Լյուբլյանայից (2010թ.), Բուենոս Այրեսից (2011թ.) եւ Երեւանից (2012թ.) հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031