Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒԼՂԱՐԱՑԻՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ 10 ՄԻԼԻԱՐԴԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Հուլիս 13,2011 00:00

Այցով Սոֆիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հանդիպել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ Ցեցկա Ցաչեւայի հետ: Ինչպես տեղեկացնում է tert.am-ը՝ հղում կատարելով CNNTurk-ին, խորհրդարանի մուտքի մոտ հակաթուրքական եւ ազգայնական հայացքներով հայտնի ATAKA կուսակցության առաջնորդ Վոլան Սիդերովն ու 5 խորհրդարանականներ Աբդուլա Գյուլին դիմավորել են բողոքի ակցիայով: Ակցիայի ժամանակ պատգամավորները պարզել են հակաթուրքական բովանդակությամբ ցուցապաստառներ եւ Գյուլից պահանջել, որպեսզի Թուրքիան Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործությունների համար ներողություն խնդրի Բուլղարիայից եւ վճարի 10 միլիարդ դոլարի փոխհատուցում:
Իրավապահները միջամտել եւ ATAKA-ի պատգամավորներին խոչընդոտել են ակցիան շարունակել խորհրդարանի շենքում: Ցեցկա Ցաչեւայի հրահանգով արգելվել է բողոքի ակցիա կազմակերպած պատգամավորներին ներկա գտնվել Աբդուլա Գյուլի հետ հանդիպմանը: Նշենք, որ ATAKA կուսակցությունը Բուլղարիայի խորհրդարանում պարբերաբար բարձրացնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել