Լրահոս
Օրվա լրահոսը

Վեցերորդը՝ աշխարհում

Հուլիս 13,2011 00:00

\"\"Ֆրանսիայի Լիլ քաղաքում ավարտվեց աթլետիկայի աշխարհի պատանիների առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչները, այնուամենայնիվ, հաջողություն գրանցեցին: Խոսքը եռացատկորդ Լեւոն Աղասյանի մասին է: Պատանի մարզիկը որակավորման մրցաշարում ցույց տվեց 15,22 մետր արդյունք եւ եզրափակչի ուղեգիր վաստակեց, որտեղ էլ հաջորդ օրը 12 ուժեղագույնների պայքարում երկրորդ փորձահերթում վայրէջք կատարեց 15,24 մետր նշագծում՝ գրավելով վեցերորդ տեղը:
Մեր վերջին ներկայացուցչի՝ հեռացատկորդ Սաթենիկ Հովհաննիսյանի 5,76 մետրանոց ցատկը որակավորման արգելքը հաղթահարելուն չբավարարեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել