Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է ճիշտ ճանապարհը

Հուլիս 13,2011 00:00

«Փյունիկը» խոշոր հաշվով պարտություն կրեց

\"\"
Լուսանկարը ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Երեկ Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» հերթական հիասթափությունը մատուցեց հայաստանցի ֆուտբոլասերին՝ սեփական հարկի տակ «Չեմպիոնների լիգայի» որակավորման երկրորդ փուլի մեկնարկային խաղում չորս անպատասխան գոլ ընդունելով սեփական դարպասը: Հայաստանը եվրագավաթների մրցաշարերում երրորդ անընդմեջ կորուստը տվեց: Մի կողմից՝ հասկանում ենք, որ մեր ակումբների առաջատար ֆուտբոլիստները տեղափոխվել են ավելի բարձր վարկանիշներով  առաջնություններ եւ հզորացնելու են մեր ազգային հավաքականը, մյուս կողմից՝ ակումբային մրցաշարերում կրած խայտառակ պարտությունները թեւաթափ են անում բոլորիս:
Ո՞րն է ճիշտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել