Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԸ ԵՐՋԱՆԿԱՑՐԵԼ Է

Հուլիս 13,2011 00:00

Ըստ glamour.ru-ի՝ Կանադա այցի ժամանակ արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, օգտակարը համատեղել են հաճելիի հետ: Նրանք այնպիսի բարի գործ են արել, որ նույնիսկ ամենասառնասիրտ մարդիկ ու լրագրողներն են ապշել: Քեյթը հանդիպել է քաղցկեղով հիվանդ մի աղջնակի հետ: Վեցամյա Դայմոնդ Մարշալը միշտ մի երազանք էր փափագում՝ ծանոթանալ իսկական թագուհու հետ, որը նրա համար հնարավոր դարձավ: Փոքրիկ Դայմոնդը Քեյթին դիմավորել է գեղեցիկ ծաղկեփնջով, իսկ Քեյթն ամուր գրկել է աղջնակին, ով իր ամբողջ ուժերով պայքարում է անբուժելի հիվանդության դեմ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել