Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱԿԱՆՈՒՄ

Հուլիս 14,2011 00:00

Հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 03.35-ին դեմքի սալջարդով, քթոսկրի կոտրվածքով եւ դաստակի քերծվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա Գոռ Հ.-ն: Նա ոստիկաններին հայտնել էր, որ վնասվածքներն ստացել է շենքի շքամուտքում՝ աստիճաններից վայր ընկնելու հետեւանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Էմիլ Ա.-ն «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով Թալինի Սպանդարյան փողոցում բախվել է մայթեզրի քարերին, ինչի հետեւանքով ուղեւորը՝ Գոռ Հ.-ն ստացել է նշված վնասվածքներն ու տեղափոխվել հիվանդանոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել