Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԵՐԱՐ ԼՈՆԳԵ. ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՉԻՆԱՍՏԱՆՆ ԻՐԵՆՑ ԱՆՎԱՅԵԼ ԵՆ ՊԱՀՈՒՄ

Հուլիս 14,2011 00:00

\"\"Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժերար Լոնգեն (նկարում) հուլիսի 13-ին հայտարարել է, թե Ռուսաստանն ու Չինաստանն իրենց «անվայել» են պահում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակելով Սիրիայի իշխանությունների կողմից սեփական ժողովրդի նկատմամբ բռնություններ կիրառելը դատապարտող բանաձեւի ընդունումը: «Երկրները՝ ինչպիսիք են Չինաստանն ու Ռուսաստանը, պետք է ընդունեն ընդհանուր կանոնները. ոչ ոք չպետք է ընդդիմության դեմ պայքարի՝ հրետանիների օգնությամբ»,- France Press- ի փոխանցմամբ, ասել է Լոնգեն եւ հավելել, թե «բանաձեւեր արգելափակելն ուղղակի նրանց վայել չէ», եւ որ Բաշար Ասադն իր բոլոր հնարավորություններով փորձում է չեզոքացնել ընդդիմությանը:
Այս հարցում իր գործընկերոջը պաշտպանել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիյոնը, որը հայտարարել է, թե իրավիճակը, երբ Ռուսաստանին ու Չինաստանին թույլատրված է արգելափակել բանաձեւը, «այլեւս ընդունելի չէ»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Պորտուգալիան արդեն մի քանի ամիս է, ինչ ՄԱԿ-ի ԱԽ-ին առաջարկում են Սիրիայի իշխանությունների՝ հակակառավարական ցույցերը դաժանորեն ճնշելու պրակտիկան դատապարտող բանաձեւ ընդունել, սակայն Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք ԱԽ-ում վետոյի իրավունք ունեն, դրան կտրականապես դեմ են արտահայտվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել