Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ

Հուլիս 14,2011 00:00

\"\"Գրոսմայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Տիգրան Լ. Պետրոսյանը հիանալի է հանդես գալիս Իսպանիայի Բենասկ քաղաքում ընթացող «Villa de Benasqe» միջազգային 31-րդ մրցաշարում:
Հայ շախմատիստը խաղացված վեց տուրերում էլ միայն հաղթանակներ է տոնել եւ հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաջող են հանդես գալիս նաեւ մեր հանրապետության մյուս երկու ներկայացուցիչները: Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը մրցակիցներին պարտության է մատնել հինգ անգամ եւ միայն մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի: Նա 5,5 միավորով ընթանում է հինգերորդ տեղում: Կարենից կես միավոր պակաս ունի 17-րդ հորիզոնականն զբաղեցնող Զավեն Անդրիասյանը: Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող կանանց միջազգային վարպետ Կարինա Համբարձումովան 4,5 միավորով 471 մասնակիցների պայքարում առայժմ 35-րդն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել