Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՍԿԱՆԴԱԼ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ

Հուլիս 14,2011 00:00

\"\"Մոտ կես ամիս թուրքական բոլոր ԶԼՄ-ների գլխավոր թեման երկրի առաջատար ֆուտբոլային ակումբների ղեկավարների ձերբակալությունն է: Ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 50 հոգու, որոնք կասկածվում են, այսպես կոչված, պայմանավորված հանդիպումների մեջ:
Ձերբակալվածների մեջ են նաեւ «Ֆեներբախչե» ակումբի նախագահ Ազիզ Յիլդիրիմը եւ «Տրաբզոնսպորի» նախագահ Սադրի Շեները:
Կապված ֆուտբոլում կոռուպցիայի դեմ պայքարի հետ, թուրքական կառավարությունը խստացրել է երկրի օրենքները, ըստ որոնց՝ պայմանավորված խաղերի կազմակերպիչներին եւ մասնակիցներին մինչեւ 12 տարի ազատազրկում է սպասվում:
Լրատվամիջոցները նշում են, որ գործի նյութերով, հնարավոր է, Յիլդիրիմին նաեւ զինված խմբավորումներ ստեղծելու, կեղծարարության, շանտաժի եւ կաշառակերության մեղադրանք ներկայացվի: Պայմանավորված խաղերի կազմակերպիչների գործարքները տպավորիչ են: Թուրքիայի ԶԼՄ-ների տարածած տեղեկատվություններով՝ միայն 2010 թվականին «Ստվերային բուքմեյքերները» ավելի քան մեկ միլիարդ դոլար են աշխատել: Ձերբակալությունները շրունակվում են:
Այսքանով հանդերձ, Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի պատրաստվում «Ֆեներբախչեին» ու «Տրաբզոնսպորին» զրկել «Չեմպիոնների լիգայի» ուղեգրերից: Իր հերթին ՈՒԵՖԱ-ն էլ թուրքական ակումբների եվրագավաթի խաղարկություններից զրկելու պատճառ չի տեսնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել