Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱԺԱՆ ՊԱՅՔԱՐ Է ԱԿՆԿԱԼՎՈՒՄ

Հուլիս 15,2011 00:00

\"\"Հուլիսի 17-ին Չինաստանի Նինբո քաղաքի «New Century Grand Hotel» հինգ աստղանի հյուրանոցում մեկնարկում է շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը, որին ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի առաջարկով մասնակցում է նաեւ Հայաստանի ընտրանին:

Նախորդ համարներից մեկում ներկայացրել էինք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հավաքականների կազմերը (4-ական հիմնական խաղացող եւ 1-ական պահեստային): Այսօր հրապարակում ենք մյուս երկրներինը (անհասկանալի կերպով կայքերում բացակայում է Եգիպտոսը): Եվ այսպես, Չինաստանում մեր գրոսմայստերների մրցակիցները լինելու են:

Ուկրաինա. Վասիլի Իվանչուկ, Պավել Էլյանով, Զախար Եֆիմենկո, Ալեքսանդր Արեշչենկո, Ալեքսանդր Մոիսեենկո:

Հունգարիա. Պետեր Լեկո, Զոլտան Ալմաշի, Յուդիթ Պոլգար, Չաբա Բալոկ, Վիկտոր Էրդոշ:

Չինաստան. Վան Յուե, Վան Հաո, Լի Չաո, Յույ Յանյի, Դին Լիժեն:

Իսրայել. Էմիլ Սուտովսկի, Միխայիլ Ռոյզ, Իլյա Սմիրին, Եվգենի Պոստնի, Տամիր Նաբատի:

Հնդկաստան. Կրիշնան Սաշիկիրան, Պարիմարջան Նեգի, Պենտալա Հարիկրիշնա, Սուրյա Գանգուլի, Գիտա Գոպալ:

ԱՄՆ. Գատա Կամսկի, Ալեքսանդր Օնիշչուկ, Յուրի Շուլման, Յասեր Սեյրավան, Ռոբերտ Հեսս:

Հաղթողը որոշվելու է վաստակած թիմային միավորներով: Հավասարության դեպքում հաշվի են առնվում նախ վաստակած անհատական միավորները, ապա՝ միմյանց միջեւ հանդիպումները, այնուհետեւ՝ Բերգերի գործակիցը եւ վերջում՝ առավել բարձր խաղատախտակների առջեւ վաստակած ավելի շատ միավորները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031