Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻԳՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՈՉ-ՈՔԻՆ

Հուլիս 15,2011 00:00

Իսպանիայի Վիլյա-դե-Բենասկ քաղաքում ընթացող շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարի 7-րդ տուրում միանձնյա առաջատար, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանն առաջին կես միավորը կորցրեց: Մինչ այդ բոլոր մրցակիցներին հաղթած Տիգրանը չնայած սեւերով ոչ-ոքի արեց պերուացի գրոսմայստեր Խուլիո Գրանդա Սունիգայի հետ, սակայն պահպանեց միանձնյա առաջատարի դիրքերը: Մեր հանրապետության մյուս երկու ներկայացուցիչներից Կարեն Մովսիսյանը եւ Զավեն Անդրիասյանը 5,5-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 10-րդ եւ 23-րդ հորիզոնականներում, իսկ ահա Ռուսաստանը ներկայացնող կանանց միջազգային վարպետ Կարինա Համբարձումովան 4,5 միավորով 471 մասնակիցների մեջ 66-րդն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031