Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՏԵ՞Ղ ԶՈՎԱՆԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Հուլիս 15,2011 00:00

Ամեն տարի ամռանը մայրաքաղաքի երեխաների առջեւ մի խնդիր է ծագում. որտե՞ղ լողալ, զովանալ երեւանյան կիզիչ արեւի պայմաններում: Իմ ողջ գիտակցական կյանքի ընթացքում այս հիմնախնդիրը չի լուծվել: Քաղաքային իշխանությունները եւ սանիտարա-բժշկական ծառայությունները խստորեն արգելում են (բնականաբար՝ երեխաների իրավունքները պաշտպանելով) քաղաքային ջրավազաններում անչափահասների լողալը, իսկ վերջիններս եւ, ինչու չէ, նրանց ծնողները՝ հայկական բնավորությանը հատուկ, ձգտում են եւ շատ դեպքերում հաջողություն են ունենում շրջանցել այդ արգելքը: Աստծո կամոք մինչեւ այժմ երեխաների շրջանում մասսայական աղեստամոքսային կամ մաշկային հիվանդությունների բռնկումներ չեն դիտվել (համենայնդեպս, ԶԼՄ-ները լռում են): Բայց որքան կարելի է ամեն ամառ «մուկն ու կատու» խաղալ: Երեւանում այսօր գործում է բոլոր պահանջներին համապատասխան միայն մեկ բացօթյա լողավազան ՝ «Ջրաշխարհը», բայց այն քիչ չէ՞ մայրաքաղաքի համար: Նկատենք, որ ոչ բոլոր երեխաները կարող են օգտվել «Ջրաշխարհից» (ոչ միայն ֆինանսական պատճառով, այլեւ՝ հեռու լինելու): Ոչ բոլոր երեխաները կարող են իրենց ծնողների հետ մեկնել արտերկիր կամ Սեւան: Ինչ հետեւություն կարելի է անել. եկել է ժամանակը, որ քաղաքային իշխանությունները գործնական քայլերի դիմեն, ամառային տապից դես ու դեն վազող երեխաների համար լողավազաններ կառուցվեն, յուրաքանչյուր վարչական շրջանում՝ բոլոր պահանջներին համապատասխան, որպեսզի, օրինակ, Նորագավիթում կամ Նորագյուղում մեծացող երեխան չիջնի Հրազդանի կիրճ եւ խուսափի տճահ միջադեպերից: Կարծում եմ, այս ձեռնարկը վաղուց հասունացել է, նույնիսկ ուշացած է թվում, ու այս գործում քաղաքային իշխանություններին իրենց գործուն աջակցությունը կարող են ցուցաբերել մասնավոր ներդրողները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031