Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջնամասում պայքարը սրվում է

Հուլիս 16,2011 00:00

\"\"Իսպանիայի Բենասկ քաղաքում ընթացող շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարը վաղը կավարտվի: Նախավերջին՝ 8-րդ տուրից հետո մինչ այդ միանձնյա առաջատարի դերում հանդես եկող հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանի դիրքերը մի փոքր թուլացել են: Սակայն չնայած նա, ինչպես նաեւ ուկրաինացի Գեորգի Տիմոշենկան ու բուլղարացի Ալեքսանդր Դելչեւը վաստակել են 7,0-ական միավոր, Տիգրանը լրացուցիչ գործակիցներով առաջին տեղում է:
Մրցաշարի ավարտին խաղի որակը զգալիորեն բարձրացրել է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, որն առաջատար եռյակից պակաս ունի ընդամենը կես միավոր եւ հանգրվանել է 10-րդ տեղում: Դրան հակառակ, կարծես, տեղի են տալիս մեր հանրապետության երրորդ գրոսմայստերի՝ Կարեն Մովսիսյանի նյարդերը, որը նախավերջին տուրից առաջ 5,5 միավորով նահանջել է 42-րդ հորիզոնական: Իսկ Ռուսաստանի մարզական պատիվը պաշտպանող կանանց միջազգային վարպետ Կարինա Համբարձումովան նույնքան միավորով 54-րդն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել