Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

Հուլիս 16,2011 00:00

\"\"Շվեյցարիայում կայացան ֆուտբոլի Եվրագավաթների խաղարկության հաջորդ փուլերի հանդիպումների վիճակահանությունները:
Եթե Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» սեփական հարկի տակ Չեխիայի «Վիկտորիայից» 0:4 հաշվով կրած խոշոր հաշվով պարտությունից հետո կարողանա պատասխան խաղում Պլզենում հինգ անպատասխան գնդակ անցկացնել մրցակցի դարպասը, ինչը, ցավոք, գրեթե անհնար է թվում, ապա Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում կհանդիպի «Բրեյդաբլիկ»- «Ռուսենբորգ» զույգի հաղթողի հետ: Ավելի իրատեսական է «Միկայի» ապագան: Օսլոյում «Վոլերենգային» 0:1 հաշվով պարտվելուց հետո մեր թիմը տանը կորցրածը ետ բերելու լավ հեռանկար ունի: Եվ հաջողության հասնելու դեպքում Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում ուժերը կչափի Հունաստանի ՊԱՕԿ-ի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել