Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ՎՐԱԵՐԹԻ ՀԵՂԻՆԱԿԸ՝ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴ

Հուլիս 19,2011 00:00

Հուլիսի 16-ին Երեւան-Սեւան ավտոմայրուղու 56-րդ կմ-ում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա Արսեն Սաֆարյանին եւ  դիմել փախուստի: Սաֆարյանը տեղում մահացել է: Նույն օրը Արմավիրի մարզի Մայիսյան գյուղից հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել վրաերթի հեղինակը՝ 22-ամյա Հարություն Բոզիկյանը: Պարզվել է, որ նա ոչ միայն եղել է ոչ սթափ վիճակում, այլեւ որպես հոգեկան հիվանդ ազատվել է զինվորական ծառայությունից, իսկ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել