Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԵՂԱՏԱՐՆԵՐԸ ԿՆՈՐՈԳԵՆ

Հուլիս 19,2011 00:00 Share

Վերջին տարիներին մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով քաղաքի մի շարք հատվածներ թե՛ հետիոտների եւ թե՛ ավտոմեքենաների համար անանցանելի են դառնում: Երեկ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, խնդիրը լուծելու նպատակով, պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարել է լուրջ քայլեր ձեռնարկել հեղեղատարները կարգի բերելու ուղղությամբ՝ հնարավորինս կարճ ժամկետում իրավիճակը կտրուկ փոխելու համար: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից: Հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին հանձնարարվել է ժամանակին վերացնել եւ բարեկարգել վթարների հետեւանքով քանդված փողոցները՝ լուրջ ուշադրություն դարձնելով ասֆալտապատման որակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031